Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբկիրցի  պատանի ֆուտբոլիստները կմրցեն Պլեսի Ռոբինսոնի իրենց հասակակիցների  հետ

Ապրիլ 28,2015 17:18

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի պատանիների ֆուտբոլային թիմը կմեկնի Ֆրանսիա, որտեղ ընկերական հանդիպում կունենա Պլեսի Ռոբինսոնի իրենց հասակակիցների թիմի հետ: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աջակցությամբ կազմակերպված այս այցելությունը Արաբկիր վարչական շրջանի և Պլեսի Ռոբինսոն քաղաքի միջև հաստատված գործընկերային կապերի մարզամշակութային բաղադրիչի շրջանակում է իրականացվում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից պատանի ֆուտբոլիստներին ողջունել, բարի ճանապարհ և հաջողություն է մաղթել քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ թիմն ապահովվել է անհրաժեշտ  պարագաներով, գույքով և հանդերձանքով:  Պատանի արաբկիրցիներն, ի դեպ, Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկներ կկրեն իրենց մարզահագուստներին: Նրանք նաև խոստացել են, որ հաղթելու դեպքում իրենց հաղթանակը նվիրելու են Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930