Լրահոս
Օրվա լրահոսը

Արաքս Մանսուրյանը՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում

Ապրիլ 29,2015 21:24

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց աշխարհահռչակ երգչուհի, Ավստրալիայում բնակվող Արաքս Մանսուրյանին և նրա դստերը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Արաքս Մանսուրյանին արտերկրում հայ երգի պահպանման և տարածման գործում ներդրած ջանքերի համար, ինչը մեծապես նպաստում է հայապահպանությանը և արտերկրում հայության ազգային արժանապատվության բարձրացմանը:

Զրույցի ընթացքում Արաքս Մանսուրյանը պատմեց Ավստրալիայում իր ստեղծագործական գործունեության  և առաջիկա ծրագրերի մասին:

Քննարկվեցին մայիսի 4-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունենալիք համերգին վերաբերող հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930