Լրահոս
Օրվա լրահոսը

Դիվերսիոն ջոկատ, եւ բոլորը, Սուրիկ Խաչատրյանի որդու դիմակները հագած… «Չորրորդ իշխանություն»

Մայիս 05,2015 12:50

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին հերթական աղմկոտ պատմության մեջ է հայտնվել։ Այս անգամ նա իր 40 ընկերների հետ ծեծի է ենթարկել երկու եղբայրների, ովքեր Ավետիք Բուդաղյանի ազգականներն են։ Ծեծվածներից մեկը, ում ոտքը վնասվել է, ներկայումս գտնվում է հիվանդանոցում։

«ՉԻ» – Կարծում ենք՝ ժամանակն է, որ Սուրիկ Խաչատրյանի որդու քաջագործություններով զբաղվի ՀՀ միգրացիոն ծառայությունը, որովհետեւ եթե նա շարունակի նույն տեմպերով «ինքնապաշտպանվել»՝ մոտ ապագայում Սյունիքի մարզն ամբողջությամբ կդատարկվի, եւ դա կտրուկ կվատացնի ՀՀ միգրացիոն հաշվեկշիռը։

Չնայած՝ Սուրիկ Խաչատրյանն ինքը հերքում է որդու մասնակցությունն այդ ծեծկռտուքին։ Իսկ դա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ՝ ադրբեջանական դիվերսիոն ջոկատ է ներթափանցել Սյունիքի մարզ, եւ բոլորը, Սուրիկ Խաչատրյանի որդու դիմակները հագած, ահաբեկում են խաղաղ բնակչությանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031