Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյանը՝ Սեֆիլյանին. «Շատ ա խորոված կերել, դրա համար էլ բռնել են»

Մայիս 08,2015 11:50

Այսօր Շուշիի ազատագրման օրը Եռաբլուր էին այցելել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ եւ ԵԿՄ անդամները:

Lրագրողները գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին Արցախյան հերոսամարտի մասնակից, հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունից: Հարցին՝ ըստ Ձեզ ո՞վ է Ժիրայր Սեֆիլյանը՝ նա պատասխանեց. «Ազատամարտիկ ա, էլի, տղա ա իրա համար: Ըտենց լիքը ունենք էլի կռված տղերք, ի՞նչ ա եղել»: Դիտարկմանը, որ նա հրամանատար է՝ Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Շատ ունենք տենց հրամանատարներ, ի՞նչ կա ըտեղ»:

Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում, երբ Ձեր զինակցի նկատմամբ նման ոտնձգություններ են լինում՝ ձերբակալություններ նա պատասխանեց. «Թող իրան խելոք պահեր՝ ոչ մի բան էլ չէր լինի»:

Թե ինչու բռնեցին Ժիրայր Սեֆիլյանին եւ հետո բաց թողեցին՝ Սեյրան Սարոյանը այսպես բացատրեց. «Կասկածում էին ինչ-որ բաների մեջ, բռնեցին, տեսան, որ տենց չի, բաց թողեցին, վա՞տ է»:

Դիտարկմանը, որ բոլորի տանն էլ կան շամփուր, սոդա, Ձեր տանը չկա՞ն՝ Սեյրան Սարոյանը ծիծաղեց. «Ի՞նչ շամփուր են գտել, աղչի: Խորովածի՞: Ուրեմն շատ ա խորոված կերել, դրա համար էլ բռնել են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Ութը մայիսի 1992 թ.: Շուշի: Առավոտյան ժամը հինգին մոտ էր, խաղաղ առավոտ, լուռ արեւածագ: Դատարկություն: Ռուսական մատուռի մոտ…
    Քսաներեքը մայիսի 1992 թ.: Երասխ: Ախտեցիները եկան, ԲՄՊ-ն փչացավ ու ետ գնացին:
    Ինը հունիսի 1992 թ.: Լաչինում նշում էին Կարմիր Քրդստանի վերականգնումը:

    • Ruben says:

      Ո՞վ է Սեյրան Սարոյանը: Ազատամարտիկ ա, էլի, տղա ա իրա համար: Ըտենց լիքը ունենք էլի կռված տղերք, ի՞նչ ա եղել: Շատ ունենք տենց «հրամանատարներ», ԵԿՄ անդամներ, «գեներալներ»…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031