Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրամյանը Իրինա Բոկովային է հանձնել «Հայոց Անին վտանգված է» միջնորդագիրը

Մայիս 08,2015 17:35

Արդեն հայտնել էինք, որ Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը՝ «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել էին էլէկտրոնային առցանց ստորագրահավաք «Հայոց Անին վտանգված է. Ահազանգ» Միջնորդագրի ներքո, որում կոչ էր արվում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, միջազգային հանրության ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հասնել նրան, որ Անիի մշակութային կոթողների վերանորոգումը կատարվի հայ մասնագետների կողմից կամ նրանց որոշիչ մաս¬նակ-ցու¬թյամբ:

Ստորագրահավաքի արդյունքներով, որին մասնակցել էին ավելի քան 10 հազար մարդ աշխարհի 60 երկրներից, նախապատրաստվել էր փաստաթղթային փաթեթ գունազարդ գրքի տեսքով, որը ներառում է նախաձեռնող կազմակերպությունների Միջնորդագիրը երեք լեզուներով, Անիի հուշարձանների պատկերներով, ինչպես նաև առկա բոլոր անձանց ստորագրությունները՝ իրենց էլեկտրոնային հասցեներով և երկրներով: Նախատեսվում էր այդ փաթեթը հանձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը:

Եվ ահա այսօր, մայիսի 8-ին պատեհ առիթ է ստեղծվել կատարելու խոստացվածը: Մոսկվայում Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի Կամքի դեսպան Արա Աբրամյանը հանդիսավոր ճաշ է կազմակերպել ի պատիվ ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի, ով այսօր պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում: Միջոցառմանը նախորդել է գունազարդ գրքի՝ Միջնորդագրի և փաստաթղթային փաթեթի հանձնումը ՄԱԿ-ի բարձր պաշտոնյային:
Ճաշին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան, ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գրիգորի Օրջոնիկիձեն:

Համաշխարհային հայկական կոնգրեսի
գործադիր տնօրինություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031