Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյան. «Հայաստանը արտաքին քաղաքականությունը վարում է ճկուն եւ ճիշտ»

Մայիս 11,2015 16:24

ԵՏՄ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անհրաժեշտ էր համարել ընդլայնել համագործակցության արշխարհագրական տարածքը հարավային ուղղությամբ՝ Իրանի հետ ավելի սերտ կապերի հաստատման միջոցով: Իսկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն անդրադարձել էր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելուն:

Մայիսի 11-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը, անդրադառնալով այդ հայտարարություններին, ասաց, որ Հայաստանը արտաքին քաղաքականությունը վարում է ճկուն եւ ճիշտ:

Նա ընդգծեց, որ Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է. «Այդպես պետք է լիներ՝ աշխարհաքաղաքական շահերից ելնելով, նույնն էլ՝ Չինաստանը: Այն արտաքին քաղաքականությունը, որը նախագահը, ինչո՞ւ չէ՝ նաեւ նրանից առաջ, վարում է մեր հարեւանների հետ, հատկապես՝ Իրանի հետ, գումարած դրան սփյուռքի հետ աշխատանքը եւ Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված որոշակի հաջողությունները, շատերը պատահականություն են համարում, բայց նրանք լավ չգիտեն, թե ինչ աշխատանքներ են տարվել: Ես դա կապում եմ նաեւ մեր արտաքին քաղաքականության ճիշտ վեկտորների հետ եւ արդյունքը կարծում եմ՝ հետագայում կզարգացվի»:

Լեռնիկ Ալեքսանյանը համարում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը այսօրվա դրությամբ Հայաստանի համար լավագույն տարբերակն էր. «Մենք չգիտեինք եւ չէինք կարող իմանալ, թե Ռուսաստանի հետ կապված ի՞նչ ճնշումներ կլինեն: Այսօրվա դրությամբ չենք կարող իմանալ, թե հետագայում դրանք ինչո՞վ կավարտվեն: Ռազմավարական առումով՝ դա շատ ճիշտ քայլ էր, եւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը իր արդյունքները տալու է ժամանակի ընթացքում. Դա մեկ, երկու օրվա բան չէ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031