Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենը՝ Ծառուկյանի հասցեին Սերժ Սարգսյանի վիրավորանքի մասին (տեսանյութ). Ա1+

Մայիս 11,2015 17:06

Էլեկտրաէներգիան թանկացնելու համար Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին 5 ընկերությունների ներկայացրած հայցը մարդու իրավունքների խախտում չէ՝ ասում է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը. «Մարդը կարող է չունենալ ոչ մի եկամուտ, բայց ստիպված լինի վճարել էլեկտրաէներգիայի համար։ Եվ դա ինքնին ոչ մի իրավունքի խախտում չէ»։

Պաշտպանն ավելացնում է՝ այլ հարց է, որ պետությունը քաղաքացու սոցիալական իրավունքների համար գլոբալ պարտավորություններ ունի՝ ավելացնել թոշակներ ու նպաստներ. «Եվ 2012-ին եւ 2013-ին եւ սկսած մեր անկախության առաջին իսկ օրվանից սոցիալական իրավունքները խախտված են, որովհետեւ Հայաստանում կա աղքատության մի էնպիսի շեմ կա, որտեղ նվազագույն կարիքները մարդկանց չեն բավարարում»։

Պաշտպանն անդրադարձել է նաեւ ՀՀԿ փետրվարի 12-ի նիստում Գագիկ Ծառուկյանի հասցեին արված Սերժ Սարգսյանի հետեւյալ արտահայտությանը. «Ես եմ արգելել որեւէ մեկին հոլովելու ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը»։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտնում է, որ վիրավորանքը չպետք է որոշի վիրավորողը կամ վիրավորվողը, վիրավորանքը որոշում է հասարակության ընդհանուր ընկալումը»,- մեկնաբանում է օմբուդսմենը։

Քանի որ Սերժ Սարգսյանի հիշյալ արտահայտությունը Գագիկ Ծառուկյանի համար ինտելեկտուալ հաճոյախոսություն չէ, այլ՝ վիրավորական մականուն, պետք է այն հրապարակայնացնողը դրա համար պատասխան տա. «Միայն վիրավորվողը կարող է քաղաքացիական իրավունքից օգտվելով դիմել դատարան եւ պահանջել փոխհատուցում իրեն վիրավորելու համար, դուք ուրիշի փոխարեն իրավունք չունեք վիրավորվելու»։

Հրապարակումն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031