Լրահոս
Օրվա լրահոսը

«Շոուի առումով Հայաստանի ելույթն ամենագեղեցիկն էր». «Ժողովուրդ»

Մայիս 21,2015 11:25

«Ժողովուրդ»-ը եվրատեսիլյան թեմաներով զրուցել է երգիչ Հայկոյի հետ, ով Հայաստանն այդ մրցույթում ներկայացրել է 2007-ին։

– Հայկո՛, վստահ ենք՝ հետեւել եք «Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակչին։ Ի՞նչ տպավորություններ ունեք մրցույթից եւ Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի ելույթից։

– Այո՛, անշուշտ, հետեւել եմ մրցույթին, ինձ շատ դուր եկավ եւ հուզեց Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Գագարինայի եւ Էստոնիայի ներկայացուցիչների ելույթները։ Իհարկե, անչափ տպավորված եմ «Genealogy» խմբի ելույթից, կարծում եմ՝ շոուի առումով Հայաստանի ելույթն ամենագեղեցիկն էր։

– Եզրափակչում մթնոլորտն ու մրցակցությունն էլ ավելի է թեժանալու։ Որպես «Եվրատեսիլ»-ի ուղին անցած մեկը՝ ինչ եք կարծում՝ ի՞նչը կարող է օգնել մեր մասնակիցներին եւ ինչը՝ խանգարել։

– Այո՛, մրցակցությունն իսկապես թեժ է լինելու։ Ես լսել եմ մի քանի երկրների երգեր, որոնք միանգամից հայտնվել են եզրափակչում, հավանել եմ, օրինակ, Իտալիայի ներկայացուցչի երգը։ Ելնելով սեփական փորձից՝ կասեմ, որ «Եվրատեսիլ»-ի դահլիճն ահռելի է, այնտեղից փոխանցվող էներգիան՝ հսկայական, ուստի հարկ է լինում հաղթահարել հուզմունքը եւ մտածել միայն լավ ելույթի մասին։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը araratnews.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031