Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծնողին դարձրեք մանկապարտեզի տեսուչ». Փորձագետը առաջարկություն ունի

Մայիս 27,2015 12:52

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը մանկապարտեզներում թունավորման դեպքերը կանխելու համար առաջարկում է երեխաների ծնողներին դարձնել տեսուչներ, նրանց տալ վերահսկողական լծակներ:

«Որովհետեւ մանկապարտեզ ամեն օր գնում է միայն ծնողը: Բայց ծնողը, որ գնում է մանկապարտեզ, պետք է ունենա ամբողջական տեղեկատվություն՝ որ օրը ինչ մթերք է մատակարարվում»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց փորձագետը:

Նա հիշեց Եղվարդի մանկապարտեզում թունավորման դեպքերը ու ասաց, որ մանկապարտեզում նրբերշիկ ու երշիկ մատակարարելը չի թույլատրվում. «Քանի՞ ծնող գիտեր այս մասին մինչեւ Եղվարդի դեպքը, շատ քչերը: Ծնողը գնում է մանկապարտեզ, տեսնում է՝ x ընկերության երշիկն է մատակարարվել, ասում է՝ դե մենք էլ ենք տանը սրանից ուտում, լավ է: Չէ, լավ չէ, չի թույլատրվում»:

Նա հիշեց նաեւ Նորքում գտնվող մանկապարտեզում անցած տարի տեղի ունեցած թունավորման դեպքերը. «Եթե այդ դեպքից հետո պատասխանատուները պատժվեին ու հետեւեին մեխանիզմներին, մենք թունավորման այս մասսայականացումը չէինք ունենա: Բայց Եղվարդի մանկապարտեզի դեպքից հետո քիչ ծնողներ էին բողոքում, որովհետեւ ասում էին երեխուս տանելու տեղ չունեմ: Չինովնիկը պետք է պատասխանատվության ենթարկվի, իսկ ինչո՞ւ չի ենթարկվում:

Չեն ներդրվում համակարգերը, որոնք կանխեն նման դեպքերը: Կրկնում եմ՝ լծակները տվեք ծնողին, որ վերահսկի, ծնողին վերածեք տեսուչի»:

Փորձագետը հարցադրումներ էլ ներկայացրեց՝ քանի՞ մթերքի մոնիտորինգ է արվել, ունե՞ք տեղեկատվություն, որ այսքան ընկերություն պետք է մանկապարտեզներին մթերք մատակարարի. «Ոչ, ոչ, ոչ, չունենք:

Ու հետո պետք է զարմանա՞նք թունավորումից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031