Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ նահանգների կառավարությունը կաջակցի կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կառավարության ջանքերին

Հունիս 01,2015 14:35

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Քննարկվել են երկկողմ հետարքրքություն ներկայացնող մի շարք հարցեր: Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են դատական գործերի թվայնացման և էլեկտրոնային արխիվացման համակարգի ներդրման խնդիրներին: ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է նման համակարգ ունենալու նշանակությունը՝ մանրամասնելով համակարգի ստեղծման և գործարկման անհրաժեշտությունը արդարադատության մատչելիության և հանրային իրազեկման համատեքստում:  Հանդիպմանը քննարկվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված առաջնահերթությունների, ինչպես նաև Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքների հանրային իրազեկման և այլ հարցերում Միացյալ Նահանգների հետ հնարավոր համագործակցության հարցեր:  ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերահաստատել է Միացյալ Նահանգների կառավարության հանձնառությունը նպաստելու արդարության և մարդու իրավունքների ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930