Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանյան ամառը»՝  Շենգավիթում

Հունիս 03,2015 10:45 Share

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 1-ից արդեն երրորդ տարին անընդմեջ մեկնարկած «Երևանյան ամառ» միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են մանկական հետաքրքիր միջոցառումների ծրագրերը:

Շենգավիթ վարչական շրջանի Շողակաթ զբոսայգում անցկացվել է «Ողջույն Շենգավիթ» խորագրով միջոցառումը։ Համերգային ծրագրի ընթացքում երեխաները հնարավորություն են ունեցել շփվելու սիրված մուլտհերոսների, ինչպես նաև ծաղրածուների հետ, հետևելու աճպարար-ձեռնածուի հնարքներին: Մանկական շոու-ծրագիրն ուղեկցվել է երաժշտական և պարային կատարումներով: Անցկացվել են նաև խաղ-մրցույթներ:

Երեխաների ծնողները գոհունակությամբ նշել են, որ  ամառային հանգիստը հենց վարչական շրջանում ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպվող միջոցառումները երեխաների համար սպասված են ու նաև  ուսուցողական կարևոր նշանակություն ունեն:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել