Լրահոս
Օրվա լրահոսը

Զբոսաշրջիկները պարզապես կցանկանան տեսնել այն երկիրը, որի Տուրիզմի ինստիտուտի ռեկտորն այդպիսի մտքեր է հայտնում. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 04,2015 11:54

«Պետք է աշխարհին ներկայացնեք, որ առաջին «տուրիստը» եղել է Նոյը, իսկ առաջին «տուրօպերատորը»՝ Աստված», ասել է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։

«ՉԻ» – Այսպիսի քարոզչական հնարքներով Հայաստանում զբոսաշրջություն զարգացնելը միանգամայն իրատեսական է: Չէ, զբոսաշրջիկներն, իհարկե, Արարատ չեն բարձրանա՝ այն Թուրքիայի տարածքում է, բայց քարոզչական հնարքի էությունը դա չէ։

Հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ պարզապես կցանկանան տեսնել այն երկիրը, որի Տուրիզմի ինստիտուտի ռեկտորն այդպիսի մտքեր է հայտնում։ Ինչ վերաբերում է Նոյի եւ համաշխարհային ջրհեղեղի հետ զուգահեռներին, ապա դրանցում որոշակի տրամաբանություն կա։ Վերջին հաշվով՝ ջրհեղեղը պատուհաս էր, եւ Նոյը բարեհաջոդ փրկվեց դրանից։ Հայաստան այցելող զբոսաշրջիկներն էլ կարող են իրենք իրենց փրկված համարել, եթե սաղ-սալամաթ վերադառնան իրենց երկրները:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930