Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքել Մովսիսյանը հարբա՞ծ վիճակում է մեքենա վարում. «Ժողովուրդ» 

Հունիս 06,2015 11:53

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը միայն մեկ ամսում՝ 2014 թվականի փետրվարին, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի (Շմայս) դեմ ընդհանուր հաշվով 500 հազար դրամ տուգանքի վճարման կարգադրություն է ներկայացրել դատարան: Ամեն անգամ վճարման կարգադրությունը դատարան ներկայացնելուց ու դատավորի կողմից բավարարվելուց հետո Առաքել Մովսիսյանը վճարել է պահանջվող տուգանքը:

Նշենք, որ տուգանքներից մեկի չափը 250 հազար դրամ է: Նման մեծ չափի տուգանք հիմնականում նախատեսված է այն դեպքերում, երբ վարորդը ավտոմեքենան վարել է հարբած վիճակում կամ էլ արագության թույլատրելի սահմանը գերազանցել է 50 կմ/ժ եւ ավել:

Առավել հավանական է, որ տուգանքները արձանագրվել են արագաչափերի կողմից: Դժվար թե ճանապարհային ոստիկանները համարձակվեին ՀՀԿ-ական պատգամավորի ավտոմեքենան կանգնեցնել ու տեղում 250 հազար դրամով տուգանել: Առավել եւս, որ սույն պատգամավորն ինքն էլ է խոստովանում, որ բռնաբարության հանդեպ թուլություն ունի:

 Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930