Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարել է պատրաստել Կենդանաբանական այգու վերակառուցման երկրորդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերը

Հունիս 08,2015 17:35

Մայրաքաղաքում շարունակվող կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների մասով քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջանների ծաղկապատման համար նախատեսված տարածքներ է տեղափոխվել 1 մլն 200 հազար ծաղկասածիլ: Զուգահեռ  կանաչապատման աշխատանքների շրջանակում 14 հազար ծառերի բուժման աշխատանքներ են կատարվել: Հանձնարարվել է ակտիվացնել հատկապես ոռոգման համակարգերի անցկացման և խոտհունձի կազմակերպման աշխատանքները: Մայրաքաղաքում ծառի տապալման վերջին դեպքի հետ կապված էլ քաղաքապետը հանձնարարել է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնել և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան քայլեր՝ այդ մասին մանրամասն իրազեկելով նաև հանրությանը:

Անդրադառնալով կենդանաբանական այգու վերակառուցման ծրագրով իրականացված աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախագծային աշխատանքներ տանել ծրագրի երկրորդ փուլի իրականացման ուղղությամբ:

«Մեր համաքաղաքացիներին տրված խոստման համաձայն՝ հաջողությամբ ավարտեցինք  Կենդանաբանական այգու վերակառուցման առաջին փուլը և հունիսի 1-ին, այգին իր այցելուներին դիմավորեց նորովի: Կատարված լայնածավալ աշխատանքներն ընդգրկում են ամբողջ վերակառուցման ծավալի շուրջ 75 տոկոսը: Այժմ պետք է աշխատանքներ տանել երկրորդ փուլի իրագործման ուղղությամբ: Այդ նպատակով կազմեք նախագծանախահաշվային անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որպեսզի կարողանանք ծրագիրը ներառել 2016 թվականի բյուջեում և արդեն 2017-ին ծրագիրն ամբողջությամբ ավարտենք», – ընդգծել է Երևանի քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930