Լրահոս
Օրվա լրահոսը

Արմագեդոնը խորհրդարանում և ընդդիմադիրների ՕԳԳ-ն (Տեսանյութ)

Հունիս 08,2015 17:44

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հաղորդման մասին հնչած կարծիքներին ու քննադատություններին, ասաց. «Պետք չէ զարմանալ, թե ինչու են քննարկումներն անցնում բուռն, եթե այլ մարդ այստեղ լիներ, կարծում եմ այստեղ կարող էր Արմագեդոն տեղի ունենալ»:

Տիկին Զոհրաբյանը հայտարարեց, թե մեր երկրում արդարության դեֆիցիտ կա ու շեշտեց, թե մեր երկրում օրենքից վեր չպիտի լինեն խավեր, միայն այդ դեպքում կարող ենք սկսել երկխոսություն իրական լրջագույն փոփոխությունների մասին:

Նա հիշեցրեց Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ու շեշտեց, թե դա «դատական զավեշտների կատակերգական ժողովածուում կարող է ներգրավվել»:

Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն հայտնեց դատարանների կախյալության ու անպատժելիության մասին և եզրափակեց. «Չբարձրաձայնել այն խնդիրների մասին, որ մարդ կարող է մարդ սպանել ու անպատիժ շրջել Երևանի կենտրոնում, դառնում ենք մասնակից հանցագործությանը»:

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ պետք է փոխել մեկ բանաձև՝ «օրենքից վեր մարդիկ չպետք է լինեն», որ «որոշ մարդիկ չունենան արտոնյալ բոնուսային քարտ» և հորդորեց դատախազին այս բանաձևի շրջանակներում հարցեր լուծել:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նկատեց, որ ելույթներ կային, որոնք հերթական ինքնադրսևորման երևույթներ էին: Նա նկատեց, որ, ցավոք, մի շարք դեպքերում ձևը գերակայում էր բովանդակությանը:

Դառնալով ինտելեկտի հարցերին՝ պարոն Սահակյանը թերահավատություն հայտնեց, թե եթե ինտելեկտի առումով ընդդիմադիր դաշտի որոշ պատգամավորների ինտելեկտի ՕԳԳ-ն որոշենք, դժվար էլ գտնվի նման մի սանդղակ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930