Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրին պիտի մայրաքաղաքային ֆունկցիաներ ունենա». քաղաքաշինության նախարար

Հունիս 09,2015 17:50

Այսօր աշխատանքային այցով Գյումրի էր ժամանել ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ի վերջո ե՞րբ Գյումրին կդադարի աղետի գոտի լինելուց, նախարարն ասաց. «Ես, եթե նկատել եք, ինքս եմ դրա մասին ասել, որ մինչեւ եկող տարի պետք է ընդհանրապես ձերբազատվել: Դա, էսպես ասեմ ՝ իմ անձնական մոտեցումն է, կառավարությունը լիարժեք կիսում է դա, որովհետեւ մենք չենք կարող 27 տարի անընդհատ աղետի գոտի…Հիմա մենք այս տնակի խնդիրները լուծելուց հետո սկսել ենք մտածել Գյումրիի զարգացման ծրագրերի վերաբերյալ:

Ես այդ մասով նույնիսկ մեր կոլեգիայի նիստում հայտարարություն արեցի, ասեցի՝ պետք չէ Գյումրին դիտարկել մյուս քաղաքների նման հանրապետության համաչափ զարգացման ենթատեքստում, Գյումրին ավելի շատ պետք է դիտարկել մայրաքաղաքային ֆունկցիաներ ունենալու ենթատեքստում: Սրանք կարեւոր բաներ են, եթե կա մայրաքաղաք Երեւանը, եւ Գյումրին միակ քաղաքն է Երեւանից բացի ամբողջ հանրապետությունում, որն իր վրա կարող է եւ պետք է վերցնի որոշ մայրաքաղաքային ֆունկցիաներ, դա ինչ է նշանակում. ունենալ դեսպանատներ, բուհեր, նախարարություններ, ընտրովի մարմիններ եւ այլն…

Ես այդպես եմ տեսնում Գյումրիի զարգացումը եւ համոզված եմ՝ բոլոր կիսում են էդ կարծիքը, եւ մենք պետք է էդ ուղղությամբ աշխատենք: Դա մի օրվա հարց չէ, անհրաժեշտ է, որ լինեն որոշակի քննարկումներ, ես անձամբ կապված եմ Գյումրիի հետ, ես ծառայել եմ էս կողմերում ժամանակին եւ երկրաշարժի առաջին օրերից եմ մասնակցել շինարարական աշխատանքներին եւ նախագծել եմ Գյումրիում ֆրանսիական դպրոցը:

Այսինքն, քաղաքը ես գիտեմ, քաղաքի հետ կապված խնդիրները մենք ուսումնասիրել ենք դեռեւս Հայաստանի տարաբնակեցման գլխավոր հատակագիծը մշակելու ժամանակ, 2000 թվականին է ավարտվել, եւ մենք այդ ուղղությամբ քննարկումներ ենք սկսել Երեւանում անել, մենք կներկայացնենք շահագրգիռ կազմակերպությունների հետ, որոնք բավական շատ են Գյումրիով զբաղվող, առաջարկներ են արել, կփորձենք մի իրատեսական ծրագիր առաջարկել»:

Նախարարը նաեւ շեշտեց, որ եթե ծրագիրը լինի ճիշտ ուղղությամբ եւ հետաքրքիր, ֆինանսները կլինեն»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Մի բան արեք սա չխոսի էլի…..Հենց սրան տեսնում եմ` շաքարս բարձրանում է…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930