Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր կարկուտ. Հայաստանը կմասնակցի «Պրահայի քվադրինալե» թատերանկարչության և բեմանկարչության միջազգային փառատոնին

Հունիս 11,2015 18:21

2015 թ. հունիսի 18-28-ը, Պրահայում կմեկնարկի «Պրահայի քվադրինալե» թատերանկարչության և բեմանկարչության միջազգային փառատոնը, որին Հայաստանը կներ­կայանա «Կարմիր կարկուտ» խորագրով բեմանկարչական ինստալյացիայով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ նախագիծն իրականացնում է «Էյվա» արվեստների հիմնադրամը:

«Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայի գաղափարային պատկերը ձևավորվել է մեկ դոկումենտալ լուսանկարի և երաժշտության փոխազդեցության արդյունքում: Լուսանկարում պատկերված են Մուշի ցերեկային դպրոցի փոքրիկ աշակերտները, իսկ երաժշտությունը Տիգրան Համասյանի կողմից ժամանակակից մշակում ստացած «Նոր ծաղիկ» Ներսես Շնորհալու Հարության տաղն է:

Քվադրինալեի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 17-ին, Պրահայի կենտրոնում գտնվող Հին քաղաքի հրապարակում` 80 երկրից ժամանած հյուրերի, դեսպանների, աշխարհահռչակ արվեստագետների և այլոց մասնակցությամբ, իսկ հունիսի 18-28-ը այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Քվադրինալեի մասնակից 64 երկրների ցուցադրություններին: Հայաստանի տաղավարը տեղակայված կլինի Ֆ. Կաֆկայի տանը ուր և հանրությանը կներկայացվի «Կարմիր կարկուտ» ինստալյացիան:

Հիմնական ցուցադրությունից բացի, հունիսի 23-ին տեղի կունենա «Հայկական օր» միջոցառումը, որի շրջանակում կներկայացվի «Հայոց ցեղասպանության վերջին վերապրածները» նախագիծը` Հայոց ցեղասպանությունը վերապրած և մինչ օրս Հայաստանում ապրող մարդկանց մտքերն ու հույզերը:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930