Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակի երիտասարդական գավաթ-2015» ամենամյա փառատոնը բացահայտեց նոր ինտելեկտուալների

Հունիս 15,2015 19:15

Հունիսի 15-ին Գյումրու Ջորջ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում կայացավ Հայաստանի հանրապետական կուսակցության Շիրակի տարածքային երիտասարդական կազմակերպության խորհրդի կողմից կազմակերպված «Շիրակի երիտասարդական գավաթ-2015» խորագիրը կրող ամենամյա փառատոնը: Վերջինիս մասնակցում էին Գյումրու տարբեր բուհերի ուսանողներից կազմավորված 12 թիմեր: Ջերմ մթնոլորտում և համառ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց «Պոլիտեխ» անունը կրող թիմը, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրին համապատասխանաբար «MMJ» և «NEO» թիմերը:

Փառատոնի ընթացքում իրենց գեղեցիկ կատարումներով մասնակիցներին ոգևորում էին Գյումրու երիտասարդ երգիչ-երգչուհիները:

Փառատոնի ավարտին բոլոր մասնակից թիմերը կազմակերպիչների կողմից պարգևատրվեցին գրքերով, առաջին 3 հորիզոնականները զբաղեցնողները` պատվոգրերով և մեդալներով, իսկ պատվավոր հաղթողը` նաև գավաթով:

Հավելենք, որ փառատոնն անցկացվում էր արդեն 2-րդ անգամ և կրելու է շարունակական բնույթ:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930