Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստները  մի քանի անգամ խանգարեցին ռուսական OPT հեռուստաընկերությանը Բաղրամյան պողոտայից ուղիղ եթեր դուրս գալ (Տեսանյութ) 

Հունիս 25,2015 11:03

Բաղրամյան պողոտայում խաղաղ ցույցը շարունակվում է: Բնականաբար, այս պահին պողոտան բավական սակավամարդ է`«նախաճաշային» տրամադրություններով: Քաղաքացիական ակտիվիստները նաեւ ոստիկաններին ու լրագրողներին են հյուրասիրում: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որը տարածքում շրջում է, իրավիճակին է հետեւում եւ տարբեր խնդրանքներով դիմում սանմաքրման աշխատակիցներին, քաղաքացիական ակտիվիստները ջուր հյուրասիրեցին:

Լրագրողների եւ քաղաքացիների հետ զրույցում Վալերի Օսիպյանն ասաց, որ մոտավոր հաշվարկներով, երեկվա ցույցին 5-6 հազար մարդ է ներկա եղել, գիշերը, բնականաբար, այդ թիվը նվազել է: Նա ասաց նաեւ, որ ինքն ու իր ընտանիքն էլ են դեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, բայց իբրեւ ոստիկան ինքը չի կարող անկարգություններ թույլ տալ:

elektromaydan_01 elektromaydan_02

elektromaydan_Babayan elektromaydan_04 elektromaydan_Osipyan

«Ամսի 19-ից առ այս պահը ցույցն անօրինական է, բայց քանի որ մենք տեսնում են նրա խաղաղ բնույթը, չենք ցրում»,- ասաց նա:

Ակտիվիստները  մի քանի անգամ խանգարեցին ռուսական OPT հեռուստաընկերությանը Բաղրամյան պողոտայից ուղիղ եթեր դուրս գալ: Քաղաքացիական ակտիվիստներն ընդվզում էին Բաղրամյանում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների ռուսական լրատվամիջոցների կողմից ոչ օբյեկտիվ եւ ակնհայտորեն ուղղորդված լուսաբանման դեմ: Նրանք  ժամանակ առ ժամանակ այդ թեմայով բանավիճում են Բաղրամյան պողոտայից իրադարձությունները լուսաբանող  ռուս լրագրողների հետ, հստակեցնելով, որ այն, ինչ այստեղ կատարվում է՝ Ռուսաստանի դեմ չէ ու Արեւմուտքի կողմից չի ուղղորդվում, ու որ պայքարը զուտ իրավունքների պայքար է: Չլիներ այդ ընկերությունը ռուսական, լիներ որեւէ այլ երկիրը ներկայացնող ընկերություն, այս պայքարը, միեւնույն է, լինելու էր: «Մենք պայքարում ենք մոնոպոլիայի եւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ»,- պնդում են ակտիվիստները:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930