Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային հերոսների հիշատակը միայն պատմության հարց չէ. դա ազգային անվտանգության, պետականության և ապագայի հարց է». Արեգա Հովսեփյան

Հունիս 22,2026 18:40 Share

«Ուժեղ Հաաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում նշում է.

«Հասարակության բարոյալքման դասական մեթոդներից մեկն ազգային հիշողության և ազգային հերոսների արժեզրկումն է։ Քաղաքագիտության և սոցիալական հոգեբանության ոլորտներում վաղուց հայտնի է, որ ժողովուրդների դիմադրողականությունը հիմնված է ոչ միայն բանակի կամ տնտեսության, այլև հավաքական հիշողության վրա։

Երբ պետական կառույցները հեռացնում կամ ստվերում են ազգային հերոսների պատկերները, դա ընկալվում է որպես քաղաքական ուղերձ․ հասարակությանը զրկել իր օրինակներից, թուլացնել ազգային ինքնագիտակցությունը և խզել սերունդների միջև կապը։

Ժողովուրդը, որը մոռանում է իր հերոսներին, հեշտությամբ կորցնում է նաև իր արժանապատվությունը, ինքնավստահությունն ու պայքարելու կամքը։ Հենց այդ պատճառով ազգային հերոսների հիշատակը միայն պատմության հարց չէ. դա ազգային անվտանգության, պետականության և ապագայի հարց է։

Նիկոլ կեղծարարի իշխանությունը դեռևս 2018-ից է ձեռնամուխ եղել մեր հերոսների, մեր հաղթանակների նսեմացմանը։ Քանի որ մի հասարակության, որը մոռանում է իր հաղթանակները, հեշտ է համոզել, որ մենք թույլ ենք և միշտ պարտվել ու պարտվելու ենք։ Հեշտ է ահաբեկել պատերազմով, երբ մոռացության ես մատնում հաղթանակները։

Ես գիտեմ իմ անելիքը՝ պայքարս շարունակվում է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930