Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԻՀԿ-ն մշակվել է շահերի բախման օրենսդրության վերլուծության զեկույց

Հունիս 26,2015 17:22

Ս.թ. հունիսի 25-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) կազմակերպել և անցկացրել է հանրային ծառայության ոլորտում շահերի բախման օրենսդրության կատարելագործման առաջարկությունների փաթեթի քննարկում, որին մասնակցում էին օրենսդիր, գործադիր և պետական այլ մարմինների, ինչպես նաև ՔՀԿ ներկայացուցիչներ, փորձագետներ և այլոք:

Հիմք ընդունելով 2009թ.-ից մինչ օրս շահերի բախման ոլորտում կազմակերպության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները և երկրի միջազգային պարտավորությունները՝ ԹԻՀԿ-ն մշակվել է շահերի բախման օրենսդրության վերլուծության զեկույց, որի նպատակն է վերլուծել Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության ոլորտում շահերի բախմանն առնչվող օրենսդրությունը, վերհանել թերություններն ու բացերը և ներկայացնել առաջարկություններ օրենսդրության բարելավման ուղղությամբ:

ԹԻՀԿ առաջարկությունները միտված են հանրային ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունների և պարտականությունների օրինավոր և մասնավոր շահերի ազդեցությունից զերծ, անկողմնակալ և անշահախնդիր իրականացման ապահովմանը և պաշտոնատար անձանց հանրային և մասնավոր շահերի հստակ սահմանազատմանը, ինչը կնպաստի նաև հանրային հաստատությունների նկատմամբ հասարակության վստահության խթանմանը:

Քննարկման ընթացքում  ներկայացվեցին մի շարք խնդրահարույց հարցեր, ինչպիսիք են  շահերի բախման օրենսդրական ձևակերպման անհստակությունը,  շահերի բախման կառավարման նորմերի անկատարությունը, շահերի բախման կանխարգելման և բացահայտման մեխանիզմների անկատարությունը:  Քննարկման մասնակիցները հիմնականում համակարծիք էին բարձրացված հիմնախնդիրների և դրանց լուծման անհրաժեշտության հարցում, իսկ լուծման տարբերակները լրացուցիչ քննարկման կարիք ունեն` առաջարկները օրենսդրական նախագծի վերածելու համար:

Քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց նաև ԹԻՀԿ պատրաստած սոցիալական անիմացիոն հոլովակը` շահերի բախման վերաբերյալ:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930