Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում են երիտասարդ աղջկա մահվան հանգամանքները

Հունիս 26,2015 17:50

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1995թ. ծնված աղջկա մահվան դեպքի առթիվ։

2015թ. հունիսի 26-ին՝ ժամը 13։20-ին, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի 38 շենքի դիմաց կա երիտասարդ աղջկա դի:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։Պարզվել է մահացածի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1995թ. դեկտեմբերի 26-ին:

Նախնական տվյալներով՝ երիտասարդ աղջիկը նետվել է բնակելի շենքի 13-րդ հարկից. Նշված հարկում հայտնաբերվել է նրա պայուսակը։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և  հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930