Լրահոս
Օրվա լրահոսը

«Երազանքի գիշեր»-ը` Երևանի կենդանաբանական այգում

Հունիս 26,2015 19:30

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրի շրջանակում Կենդանաբանական այգում տեղի է ունեցել «Երազանքի գիշեր» փակ միջոցառումը։ Հատուկ կարիքներ և առանձնակի այլ հիվանդություններ ունեցող տասնյակ երեխաներին և նրանց ընտանիքներին Կենդանաբանական այգում դիմավորել են որպես հատուկ հյուրերի։ Երևանի կենդանաբանական այգու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ ամենամյա երեկոն անցկացվում է 2014թ.-ից: Երեկոն հատուկ հյուրերի  համար հագեցած է եղել խաղերով, նվերներով, այլ անակնկալներով և, իհարկե, հյուրասիրությամբ:

Տարածքում կազմակերպվել է նաև շրջայց, որի ընթացքում փոքրիկ հյուրերը հնարավորություն են ունեցել շփվելու կենդանիների, զրուցելու նրանց խնամողների հետ, խաղալու այգու նորակառույց ներառական խաղահրապարակում։ Երեկոյի շրջանակում ոչ միայն ներկաներին, այլև հատուկ կարիքներ ունեցող բոլոր փոքրիկներին առանձնահատուկ նվեր էր նախապատրաստել հիմնադրամի գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Վերջինիս հովանավորությամբ մեկ տարվա ընթացքում Երևանի կենդանաբանական այգում գործող հիփոթերապիայի նորաբաց կենտրոն անվճար հաճախելու հնարավորություն կստանան բոլոր այն երեխաները, ում ցուցված է բուժման այլընտրանքային այս տեսակը։

Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցած միջոցառման կայացմանը աջակցել են «ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը», Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և այլք: Երեկոյի գեղարվեստական-համերգային հատվածի համակարգումը հանձն էր առել «Նարեկացի» արվեստի միությունը։

«Երազանքի գիշեր» միջոցառումն առաջին անգամ կազմակերպվել է 1996թ.՝ Ամստերդամի կենդանաբանական այգում: Այժմ արդեն այն կազմակերպվում է աշխարհի 35 երկրների շուրջ 300 հաստատություններում (կենդանաբանական այգիներ, թատրոններ, թանգարաններ)։ Միջոցառման առաքելությունը տարվա ընթացքում մեկ առանձնահատուկ երեկո նվիրելն է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930