Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայում կրկին գործի է դրվել ջրցան մեքենա (Տեսանյութ)

Հունիս 27,2015 13:38

Քիչ առաջ Բաղրամյան պողոտա մուտք գործեց ջրցան մեքենա, բայց այս անգամ ոչ թե ցույցը ցրելու, այլ փողոցի մաքրման աշխատանքներ իրականացնելու համար:

Ցուցարարները վազեցին ու նետվեցին ջրցանի առաջ, ոգևորություն տիրեց: Մինչ այդ ցուցարարները պողոտայում վոլեյբոլ, ֆուտբոլ, մաֆիա էին խաղում: Հանկարծ սառը ըմպելիքներ մատակարարող տաղավարից հայտարարություն հնչեց, թե այլևս ոչ ոք իր իրերը չթողնի այնտեղ: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչն է խնդիրը, նորից սադրու՞մ են: «Ոչ թալանին» ցույցի մասնակից Խաչատուր Ասլանյանը պատասխանեց. «Լինում են դեպքեր, երբ մարդիկ իրը ծանր լինելու պատճառով բերում թողնում են այստեղ: Ուստի մենք իրավունք չունենք նայելու, թե ինչ կա տոպրակում, բայց նաև չենք էլ իմանում, թե ինչ իր են մեզ մոտ թողնում, ինչը վտանգավոր է: Լինում է, որ թողնում են, ու չեն էլ գալիս վերցնում: Դրա համար ապահովության համար հայտարարում ենք, որ ոչ մի իր չբերեն մեզ մոտ թողնեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930