Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատրյանների կողմից ծեծված Հարությունի աչքը դեմքի վրա կկրի ընդամենը կոսմետիկ բնույթ. «Ժողովուրդ»

Հուլիս 03,2015 11:10

Հունիսի 30-ին Հարություն Զաքարյանը Մոսկվայից Երեւան է վերադարձել։ Տեղեկացանք, որ նա Մոսկվայի «Նոր հայացք» գիտահետազոտական ակնաբուժական կենտրոնում տեսողությունը վերականգնելու համար 3 անգամ վիրահատվել է։ Իսկ մինչ Մոսկվա տեղափոխվելը, Հարություն Զաքարյանը տեսողությունը վերականգնելու համար վիրահատության էր ենթարկվել նաեւ Ա.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում։ Սակայն այս կենտրոնում հարազատներին հայտնել Էին, թե տեսողությունը այլեւս չի վերականգնվի։ Ուստի Զաքարյանները Հարությունի տեսողությունը վերականգնելու համար որոշել էին նրան տեղափոխել Մոսկվա։ «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ Հարություն Զաքարյանի վերջին վիրահատությունը եղել է հունիսի 26-ին։

Իսկ ինչ արդյունք տվեցին Մոսկվայի լավագույն հիվանդանոցներից մեկում իրականացված վիրահատությունները։

Harutyun-Zaqaryan-2

«Ժողովուրդ»-ի տրամադրության տակ են հայտնվել Մոսկվայի «Նոր հայացք» գիտահետազոտական ակնաբուժական կենտրոնում վիրահատության ենթարկված Հարություն Զաքարյանի աչքի վիճակը բնորոշող վերջնական եզրակացությունները։ Ըստ դրանց, Մոսկվայի գիտահետազոտական հիվանդանոցում, մինչ Հարությունին վիրահատելը, բժիշկները Զաքարյաններին զգուշացրել են, որ որեւէ երաշխիք չեն կարող տալ, թե տղայի աչքը վիրահատելով՝ հնարավոր է վերականգնել տեսողությունը։ Ըստ ռուս բժիշկների գնահատականի՝ Հարություև Զաքարյանը տարել է աչքի ծանր տրավմա։ Արդյունքում՝ Մոսկվայում երեք անգամ վիրահատվելուց հետո Հարությունի տեսողությունում որեւէ առաջընթաց չի արձանագրվել։ Բժիշկները Հարությունի աչքի մեջ սիլիկոնի յուղ են լցրել, սակայն դա էլ արդյունք չի տվել։ Կարդալով ռուս բժիշկների մոտ գտնվող փաստաթղթերում ամրագրված արդյունքները՝ տեղեկանում ենք, որ բժիշկները հանգել են այն եզրակացության, որ Հարությունի աչքը դեմքի վրա կկրի ընդամենը կոսմետիկ բնույթ։ Ավելին՝ դատելով փաստաթղթերից՝ բժիշկները իրականացվող ինչ-որ անհրաժեշտ քայլերի մասին ոչինչ չեն հայտնել, որը կարող է հույս ներշնչել, թե հետագայում հնարավոր է վերականգնել Հարությունի տեսողությունը։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031