Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդավառը Արաբկիրում մեկնարկել  է ջրցան մեքենաների շքերթով

Հուլիս 12,2015 13:00

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախապես մշակվել է մայրաքաղաքի վարչական շրջաններում Քրիստոսի Պայծառակերպության տոնին` Վարդավառին նվիրված միջոցառումների ծրագիրը: Արաբկիր վարչական շրջանում վարդավառյան օրը մեկնարկել է տոնական շոու ծրագրով: Ձայնային համակարգով կահավորված մեքենայի ու մոտոցիկլավարի ուղեկցությամբ տոնական զարդարված ջրցան մեքենաների շարասյունն անցել է Արաբկիրի կենտրոնական փողոցներով:

Այնուհետ մեքենաները վարչական շրջանների տարբեր բակային տարածքներում առատ ջուր են ապահովել օրվա խորհրդով համակված երեխաներին և, ինչու ոչ, նաև մեծերին: Բնակիչները շնորհակալություն են հայտնել ուրախ տրամադրություն ապահովելու այս նախաձեռնության համար և գոհունակությամբ նշել, որ նման միջոցառումները ավանդական բնույթ են կրում:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031