Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետական ծննդատանը նորածին երեխա է մահացել. news.am

Հուլիս 17,2015 13:24

«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը կեսարյան հատումով լույս աշխարհ եկած եւ օրեր անց մահացած նորածնի մոտ մի շարք խնդիրներ կային: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը:

Նա նշեց, որ կինը, ով Գեղարքունիքի մարզից է, ընդունվել էր հիվանդանոց 32 շաբաթական հղիությամբ, նրա մոտ առկա էր  սակավաջրություն, ներարգանդային աճի դանդաղում, ներարգանդային ինֆեկցիա եւ այլն:  «32 շաբաթականի փոխարեն պտղի հասակը 26-27 շաբաթականի է եղել: Այդ կինը մեկ տարի առաջ 2014թ մեր մոտ նորից երեխա է ունեցել, կեսարյան հատմամբ, էլի անհաս պտուղ էր՝ 2,200 գրամ, 2 ամիս հիվանդանոցի հաշվին խնամելուց հետո դուրս են գրվել

հիմա երեխան իրենց տանն է, ամեն ինչ նորմալ էր: Էս դեպքում ջրերը բացակայում էին, աճը դանդաղել էր ու կար ինֆեկցիա, երեխան ծանր վիճակում է ծնվել, մայրը կաթ էլ չի տվել: Մենք ամեն ինչ արել ենք, 4 օր պահել, պահպանել ենք, բայց ինֆեկցիայի պատճառով աղիներից արյուն է եկել, թոքերը եղել են անհաս»,-ասաց բժիշկը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031