Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Զաքարյանը տվել է Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի անունը. «Ժողովուրդ»

Հուլիս 22,2015 11:14

Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ Տիգրան Խաչատրյանի ճակատագիրը պարզ կլինի այն ժամանակ, երբ Մոսկվայից կվերադառնա այս գործով հիմնական տուժող Հարություն Զաքարյանը եւ պնդի, որ իրեն ծանր վնասվածք

հասցնողը եղել է հենց Տիգրան Խաչատրյանը։ Եվ, ահա, հունիսի 30-ին Հարություն Զաքարյանը վերադարձավ Հայաստան։ Առողջական խնդիրների պատճառով նա կարողացավ ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության ներկայանալ միայն հուլիսի 15-ին։

Ըստ տեղեկությունների՝ Հարությունը պատմել է ողջ եղելությունը եւ, ըստ ամենայնի, տվել է Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի անունը, քանի որ հարցաքննությունից հետո՝ հուլիսի 20-ին, ՀՀ քննչական կոմիտեն Հարություն Զաքարյանին եւ Տիգրան Խաչատրյանին հրավիրել է քննչական մարմին՝ առերեսման։

Սյունիքի մարզպետի որդին, սակայն, չի ներկայացել քննչական մարմին։ Իսկ, ահա, ավելի ուշ մարզպետի ընտանիքի անունից դիմում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե։

Դիմումում մարզպետի ընտանիքը հայտնել է, թե ինչու Տիգրան Խաչատրյանը չի ներկայացել առերեսման։ Բանն այն է, որ Տիգրանի փաստաբանը երկրում չէ, եւ նրանք խնդրել են քննչական կոմիտեին, որ իրենց 4 օր ժամանակ տան, մինչ իրենց փաստաբանը վերադառնա, որից հետո Տիգրան Խաչատրյանը կներկայանա ՀՀ քննչական կոմիտե եւ կառերեսվի Հարություն Զաքարյանի հետ։

Հուլիսի 24-ին կլրանա մարզպետի ընտանիքի դիմում-խնդրանքի ժամկետը։ Մնում է հուսալ, որ մարզպետի որդին կներկայանա քննչական մարմին եւ չի փորձի կրկնել իր նախորդ սխալն ու լքել երկիրը։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031