Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Արցախի կլանումը
Օրվա լրահոսը

Արտահանվել է 47 854 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Հուլիս 27,2015 15:45 Share
Աջակցեք aravot.am-ին

Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 47854 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 623 տոննայի դիմաց: Այդ թվում` հուլիսի 27-ի դրությամբ արտահանվել է 20 000 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց և 2038 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:

Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 2848 տոննա վարունգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 53 տոննայի դիմաց, 1160 տոննա կանաչեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 728 տոննայի դիմաց: Արտահանվել է նաև 9054 տոննա կաղամբ և ծաղկակաղամբ` 2014 թվականի նույն ժամանակահատվածի 1492 տոննայի դիմաց:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: