Լրահոս
Օրվա լրահոսը

«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի ծրագրում վերջին մարզաձևը շաշկին էր

Հուլիս 30,2015 11:35

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 2-ին մեկնարկել էր «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը: Փառատոնի վերջին օրը` հուլիսի 29-ին, ուժերն են չափել մայրաքաղաքի վարչական շրջանները ներկայացնող շաշկի մարզաձևի պատանի ներկայացուցիչները: Չնայած մարզաձևով սիրողական մակարդակով զբաղվելու փաստին, ինչը նաև փառատոնի կանոնակարգով էր սահմանված, խաղատախտակների մոտ ծավալվել է համառ պայքար, որն էլ ի մի է բերել մրցանակային եռյակում տեղ զբաղեցրած երեխաներին:

Այսպիսով` 3-րդ պատվավոր տեղը զբաղեցրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ներկայացուցիչ Հայկ Ղահրամանյանը, 2-րդը շենգավիթցի Վահրամ Օճոյանն է, իսկ առաջին մրցանակակիրը` Մալաթիա-Սեբաստիան ներկայացնող Արտակ Ալիխանյանը: Պատվո հարթակի բոլոր մարզիկները, ինչպես և հարկն է, պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով: Հիշեցնենք, որ մինչ այս մայրաքաղաքի 12 վարչական շրջանների պատանիներն ու աղջիկները ի հայտ էին բերել նաև վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, հանդբոլ, հեծանվավազք և շախմատ մարզաձևերի հաղթողներին ու մրցանակակիրներին: Այսպիսով, փառատոնը ևս մեկ էջ է գրել իր տարեգրության մեջ, իսկ որպես «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի բաղկացուցիչ, նպաստել, որ մայրաքաղաքում իրենց ամառային հանգիստն անցկացնող երեխաները նաև մարզական կարողություններով աչքի ընկնեն: Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմն առաջիկայում կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031