Լրահոս
Օրվա լրահոսը

   Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հետքերով

Օգոստոս 15,2015 12:56

Օգոստոսի 14-ին` ժամը 17:00-ի սահմաններում,  ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Գ.-ի կողմից բերված հանձնուքում` կիսագուլպայի միջից, հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային թափանցիկ փաթեթ` 1,1 գրամ կանաչավուն զանգվածով:

Նույն օրը` ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Գ. Ա.-ի անվամբ քաղաքացի Ս. Մ.-ի կողմից բերված հանձնուքում` 700 գրամ շաքարավազի մեջ, հայտնաբերել են կասկածելի սպիտակ փոշենման զանգված: Հայտնաբերվածն առգրավվել է:

Վերոբերյալ զանգվածներն ուղարկվել են փորձաքննության:

Փաստերի առթիվ կատարվում է հետաքննություն:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31