Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում տեղի ունեցած միջադեպի առթիվ

Օգոստոս 17,2015 12:50

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։

2015թ. օգոստոսի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Ժառանգություն» կուսակցության մի խումբ անդամներ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և ՀԿ-ի բնականոն աշխատանքը։ Ըստ դիմումատուի՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հարձակվել են իր և կազմակերպության մյուս անդամների վրա, ծեծի ենթարկել, որի ընթացքում իրեն պատկանող գազային ատրճանակից 2 անգամ կրակել է դեպի վեր, ինչից հետո վիճաբանության մասնակիցները դիմել են փախուստի, իսկ իրենք դիմել են ոստիկանություն:

Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը եւ հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն)։

Կատարվում է քննություն, արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31