Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգապահական տույժեր` մի շարք ուսհաստատությունների ղեկավարների նկատմամբ

Օգոստոս 20,2015 16:06

Հիմք ընդունելով որոշ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 2015թ. հունիսի 2-ից մինչև հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված աուդիտի արդյունքները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել` մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ: Մասնավորապես, «Գյումրու պետական բժշկական քոլեջ» և «Տաշիրի Ա.Խաչատրյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` «խիստ նկատողություն»:

«Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարան»,  «Գավառի ակադեմիկոս Ա.Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ», «Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջ», «Վարդենիսի Բադեյան պետական քոլեջ», «Վանաձորի Ս.Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ», «Վանաձորի Կ.Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական ուսումնարան» , «Վանաձորի Ս.Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոց» և «Վանաձորի Վ.Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների նկատմամբ նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` «նկատողություն»:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31