Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի կրթամշակութային օջախներում շարունակվում են նորոգման աշխատանքները

Օգոստոս 28,2015 14:05

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը հերթական աշխատանքային շրջայց է կատարել Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների կրթամշակութային օջախներում:

Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ուղեկցությամբ Արայիկ Քոթանջյանը ծանոթացել է շրջանում իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին, այցելել 2015 թ. քաղաքապետարանի ծրագրերով հիմնանորոգվող 7 մանկապարտեզներ, Գ.Բուդաղյանի անվան արվեստի դպրոց և Ավանի մշակույթի տուն:

Քաղաքապետի խորհրդականն աշխատանքային շրջայցով եղել է նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, ծանոթացել վարչական շրջանի Կենտրոնացված գրադարանային համալիրի մասնաճյուղերում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Մասնաճյուղերում փոխվել են դռներն ու պատուհանները, կատարվել է ներքին հարդարում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում  քաղաքապետի խորհրդականը եղել է նաև թիվ 162 մանկապարտեզում և  Ղ.Սարյանի անվան երաժշտական դպրոցում: Թիվ 162 մանկապարտեզում նորոգվել է տանիքը, տեղադրվել են նոր դռներ և պատուհաններ: Ղ.Սարյանի անվան երաժշտական դպրոցում նույնպես իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ՝ դասասենյակների դռները փոխարինվել են նորերով, փոխվել է հատակի ծածկը: Երեխաների պարապմունքների համար հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով հիմնանորոգվել է մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սանհանգույցը, մարզադահլիճի տախտակե հատակը, կատարվել է ներքին հարդարում:

Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների կրթամշակութային օջախներում աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31