Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատարմության եւ սիրո 50 տարի

Սեպտեմբեր 09,2015 13:30

50 տարի առաջ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, ՌՖ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ, Ստանիսլավսկու անվան միջազգային եւ այլ մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Սամսոնովիչ Գրիգորյանը դարձավ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ղեկավար, որտեղ ծառայում է մինչ օրս: Սա նրա ողջ կյանքի, մտածումների ու երազանքների աշխատանքն է:

Լինելով արվեստի բացառիկ տեսակ՝ թատրոնը բարդ է եւ իր կառուցվածքով, եւ ավանդույթներով ու համոզմունքներով: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը նախ եւ առաջ գաղափարագեղարվեստկան, քաղաքացիական եւ հոգեւոր արժեքների արտահայտիչն է, նա՛ է աճեցնում եւ դաստիարակում դերասաններին: Ա. Ս. Գրիգորյանի ներկայացումները մարդկային երջանկության, կյանքի իմաստի, մեր թախծի ու ուրախության մասին են՝ ներծծված արդիականությամբ:

Նրա ռեժիսորական լուծումները ինքնատիպ եւ կենսական են այն առումով, որ ճշգրտորեն բացահայտում են հերոսների դրական կամ բացասական գծերը: Նրա ներկայացումներում զգացվում է վարպետի ձեռագիրն ու պրոֆեսիոնալիզմի դրոշմը. նա վստահում է դերասաններին, դերասաններն էլ՝ իրեն…

Թատրոնում աշխատելու այս բոլոր տարիների ընթացքում ռեժիսորը հզոր ու բազմազան մշակութային բեռ է կուտակել, բայց ինչպես Ալեքսանդր Սամսոնովիչն է ասում, հոբելյանը ոչ թե արդյունքների ամփոփում է, այլ կրկին արարելու, ակտիվ լինելու ու գործելու ցանկություն: Նրա համար լավագույնը թատրոնում այն է, որ կարողացել է հավաքել իրեն հավատացող մարդկանցից բաղկացած կոլեկտիվ, որը իր հետ միասին պահպանում է ռուսական բեմական արվեստն ու լեզուն:

Այն հարցին՝ ի՞նչն է իր համար էական ու արժեքավոր, Ա. Ս. Գրիգորյանը պատասխանել է. «Սեփական անձի նկատմամբ հավատը, մտայնությունը, որ կարեւոր ես քո ժողովրդի համար եւ, անկախ ամեն ինչից, ուժերդ հանուն Հայաստանի ծառայեցնելը»:
Ամենայն բարիք ձեզ Ալեքսանդր Սամսոնովիչ, առողջություն, հաջողություններ՝ բեղուն աշխատանքում:

ՄԱՐԻՆԱ ՇԱՀՊԱՐՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930