Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված չանի մի բան լինի, մինչեւ Բաքու կգնանք». Ազատամարտիկները պատերազմի վտանգ չեն տեսնում

Սեպտեմբեր 09,2015 14:08

Ազատամարտիկ Ալբերտ Պողոսյանը իր մարտական ընկերների հետ նոր է վերադարձել դիրքերից: Վստահեցնում է՝ սահմանին կանգնած հայ զինվորը զգոն է ու մարտունակ:

«Մեր զինվորներին, որ տեսանք, նայեցինք իրար երեսին, ասացինք՝ այստեղ անելիք չունենք, լավ պատրաստված են: Ինչ վերաբերում է, որ հանգիստ ենք, հանգիստ չենք, այդպես ցույց ենք տալիս, Աստված չանի մի բան լինի, մինչեւ Բաքու կգնանք»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Ալբերտ Պողոսյանը:

Ազատամարտիկ Գագիկ Մինասյանն էլ մտաբերեց, որ քսաներեք տարի առաջ այս օրը մարտական գործողությունների մեջ էին ու իրենցից շատերը զոհվեցին: Հետո մտահոգվեց, որ վերջին օրերին Ադրբեջանը սկսել է մեծ տրամաչափի զենքեր օգտագործել՝ օգտվելով հայկական կողմի համեստությունից.«Մեզ համեստ ենք պահել, բայց երեկվա դրությամբ այլեւս համեստ չենք, անտիկվար պատասխան ենք տվել: Ադրբեջանցիները խուճապի մեջ են, նույնիսկ իրենց գյուղացիները այլեւս չեն թողնում, որ զորքը իրենց գյուղ մտնի, պատկերացնում եք, փակել են գյուղերը, թույլ չեն տալիս իրենց զինվորը մտնի գյուղ»:

Մարտիկ Մարտիրոսյանն էլ վստահեցրեց՝ պատերազմի վտանգ չկա. «Հնարավոր է այս խաղերը շարունակվեն, բայց պատերազմի հոտ չեմ առնում: Այն, ինչ ադրբեջանցիները սկսել են սահմանին, ցույց է տալիս իրենց երկրի քաղաքական ներքին վիճակը: Ալիեւի կլանը կորցրել է հավասարակշռությունը»:

Նրա խոսքով, ադրբեջանցիները չունեն այն մարտավարությունը, որը անհրաժեշտ է պատերազմի համար, բացի դա, ազատամարտիկի համոզմամբ, Ադրբեջանի զինուժը չունի որակ, քանակն է շատ. «Ամպագոռգոռ հայտարարություններով էլ ցույց են տալիս, որ վախի մթնոլորտում են: Նրանք միշտ սովոր են շակալի պես կծել, փախչել, ադրբեջանցի զինվորը չունի հավատ, որ կգրավեն ու հաղթանակի կհասնեն: Եթե մի տոկոսի շանս ունենային, հենց վաղն էլ կսկսեին պատերազմը:

Ժողովուրդ ջան, պատերազմի խուճապ չկա Հայաստանում, մենք կայուն ենք, մեր զինվորները ոչ ոքից պակաս չեն, մեր տղերքը քաջ են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930