Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ՀԱՊԿ-ում կստանձնի նախագահությունը

Սեպտեմբեր 14,2015 09:32

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն՝ մասնակցելու Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է քննարկել Մոսկվայում 2014թ. դեկտեմբերին կայացած նախորդ նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, նախանշել Կազմակերպության առաջիկա տարվա ծրագրերը:

Անդրադարձ կլինի նաև ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքներին:

Դուշանբեի նստաշրջանում Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ում կստանձնի նախագահությունը:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930