Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիեթիլենային քաոսը Հայաստանում և դրանից ազատվելու ուղիների փնտրում. Ֆիլմի դիտում և քննարկում. ՀԲՃ

Սեպտեմբեր 16,2015 11:22

Պոլիեթիլենային աղբն ուղեկցում է մեզ ամեն քայլափոխի և Հայաստանում այն վերածվել է մի չարիքի, որից թվում է արդեն հնարավոր չէ ազատվել։ Ի՞նչ անել, ինչպե՞ս ազատվել բնության մեջ գրեթե չքայքայվող այս նյութից, երբ պետական մարմիններն ըստ էության ոչ մի քայլ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ։

Այս խնդրով մտահոգ մարդկանց հրավիրում ենք սեպտեմբերի 16-ին ժամը 19։00 մասնակցել Համահայկական բնապահպանական ճակատի գրասենյակում անցկացվող ֆիլմի դիտմանն ու քննարկմանը, որի ընթացքում միասին ուղիներ կփնտրենք այս հարցը մեղմացնելու համար (հասցե՝ Երևան, Սպենդիարյան 5, բն. 24)։

Առաջարկվում է սկսել «Մաքուր բակ-Մաքուր փողոց-Մաքուր բնակավայր-Մաքուր Հայաստան» արշավը, որի իրականացման համար անհրաժեշտ են ակտիվ մարդիկ, կրեատիվ գաղափարներ, ոգևորող օրինակներ, ակտիվ լրատվամիջոցներ և միասնական գործելու ցանկություն։

Սիրով սպասում ենք այս հարցի նկատմամբ ոչ անտարբեր բոլոր մարդկանց և հետաքրքիր առաջարկների։

Հարցեր և առաջարկներ ունենալու դեպքում գրեք մեր ֆեյսբուքյան միջոցառման պատին, [email protected] էլեկտրոնային հասցեին, կամ զանգահարեք 091/093 53 49 59։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930