Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը գնում է ԺԷԿ-ի պետի մակարդակի ինքնիշխանության». a1plus.am

Սեպտեմբեր 16,2015 14:05 Share

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնությունը դեմ է սահմանադրական փոփոխությունների այսպիսի ձեւին։

«Փոփոխությունների արդյունքում կիջեցվի եկեղեցու դերը ու այն կհասնի աղանդավորական կազմակերպությունների մակարդակին»,- նշում է «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը։

«Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք նախաձեռնությունը չի անհանգստանում, որ սահմանադրական փոփոխությունները նախ եւ առաջ ուղղված են իշխանության վերարտադրությանը, Հայկ Նահապետյանը պատասխանեց. «Իշխանությունը որոշում կայացնելու ունակություն է, ունենալ իշխանություն՝ նշանակում է կայացնել որոշում՝ առանց արտաքին ճնշման։ Այսօր Հայաստանի արտաքին կառավարումը դրսում է, ու մենք չենք կարծում, որ իշխանության վերարտադրության խնդիր կա, դրանք բոլորը իմիտացիա են, որպեսզի փակվեն բոլոր հիմնական վտանգավոր կետերը»։

Իսկ արտաքին ուժերի կառավարումը, ըստ Նահապետյանի, կբերի ինքնիշխանության վերջնական ոչնչացման. «Հայաստանը գնում է ԺԷԿ-ի պետի մակարդակի ինքնիշխանության»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել