Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի սենատի անդամ Ժան-Իվ Լեկոնտին

Սեպտեմբեր 22,2015 13:22

Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի սենատի անդամ Ժան-Իվ Լեկոնտին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սիրիայի պատերազմի հետևանքով Եվրոպայում հայտնված հազարավոր փախստականների տեղավորման, սոցիալական և այլ խնդիրների լուծման, ինտեգրման գործընթացին առնչվող հարցեր: Սենատորը նշեց, որ իրենք լուրջ խնդրի առջև են կանգնած, և խնդրեց սփյուռքի նախարարին ներկայացնել Հայաստանում սիրիահայերի հետ կատարված և կատարվող աշխատանքները:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Սիրիայում մենք շատ հզոր, կազմակերպված, ամուր համայնք ունեինք, որը, ցավոք սրտի, 4 տարի շարունակվող պատերազմի հետևանքով այսօր գրեթե փլուզվել է. 17 հայ զոհվել է, 300-ից ավելին՝ վիրավորվել, տասնյակ մարդկանց առևանգել է Իսլամական պետությունը և համայնքի 80 տոկոսն այսօր փախստական է: Նրանցից 17 հազարն այսօր ապաստանել է Հայաստանում, իսկ տասնյակ հազարներն էլ մեկնել են Եվրոպա, ԱՄՆ, Կանադա: Բոլորին տուն, աշխատանք է պետք, պետք է լուծել նաև նրանց ուսման, առողջապահական, սոցիալական այլ խնդիրները, ինտեգրման հարցեր:Կառավարության կազմակերպած աշխատանքներին զուգահեռ՝ մեծ օգնություն և աջակցություն են ցուցաբերում հայկական բարեգործական կազմակերպությունները: Սփյուռքը մեծ օգնություն է ցուցաբերում Սիրիայում մնացած մեր հայրենակիցներին, որոնք ո՛չ աշխատանք ունեն, ո՛չ էլ ապրուստի միջոց: Վերջին ամիսներին ավելացել է փախստականների հոսքը Իրաքից՝ հատկապես քրդական տարածքներից:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի սենատի դերը ֆրանս-հայկական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև հայ համայնքի քաղաքական ակտիվ դերակատարությունը՝ հավելելով, որ Ֆրանսիայի հայ համայնքի նման գործելակերպը օրինակ է հայկական Սփյուռքի շատ այլ համայնքների համար:

Սենատոր Ժան-Իվ Լեկոնտը շնորհակալություն հայտնեց նախարար Հրանուշ Հակոբյանին՝ հայ ֆրանսիական բարեկամական կապերը ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ կատարված հսկայական աշխատանքի համար՝ օրինակ բերելով այս տարի հուլիսի 5-ին Ալֆորվիլում հայկական դպրոցի բացման արարողությունը, ջերմ մթնոլորտը: Սենատորը նշեց, որ ազգային պատկանելությունը չի խանգարել որդեգրելու միմյանց մշակույթի, քաղաքակրթության ձեռքբերումները, դրանց միջոցով սեփական մշակույթը զարգացնելու քաղաքականություն իրականացնելուն::

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930