Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ

Սեպտեմբեր 22,2015 16:20

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ:

Որպես ԲՀԿ նախագահ՝ տիկին Զոհրաբյանը հյուրին ներկայացրել է կուսակցության մոտեցումները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ՝ նշելով, որ նշյալ փոփոխությունները հանգամանալից քննարկվել են կուսակցության տարածքային 64 կառույցներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի միջեւ համագործակցությանը: Տիկին Զոհրաբյանը նշել է, որ իր գլխավորած հանձնաժողովը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել ԵԽ-Հայաստան նոր ծրագրի իրականացման գործընթացներում: Եվրոպայի խորհրդի նոր ծրագիրն ուղղված է ընտանեկան բռնությանը, պետական համակարգում կոռուպցիայի կանխարգելմանը, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների գործերի բացահայտմանը, կրթական, առողջապահական համակարգերում կոռուպցիոն ռիսկերի հաղթահարմանը: Տիկին Զոհրաբյանը կարեւորել է խորհրդարանական վերահսկողությունն այդ գործընթացներում: Կողմերը քննարկել են այն մեխանիզմները, թե նշված ծրագրերի իրականացումը ինչպես պետք է ընթանա խորհրդարանի, մասնավորապես եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի վերահսկողության ներքո: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ իր համար կարեւոր է, որպեսզի այս գործընթացները կրեն ոչ թե իմիտացիոն բնույթ, այլ իրական արդյունք տան: Նրա խոսքով՝ ոչ միշտ է, որ նշյալ ծրագրերը հասնում են իրենց նպատակին, քանի որ շատ դեպքերում դրանք իմիտացիոն բնույթ են կրում եւ դրանց օգտակար գործողության գործակիցը լինում է ցածր: Զրուցակիցները քննարկել են այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան այդ ծրագրերի իրականացման արդյունքում հասնելու ավելի մեծ արդյունավետության:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930