Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում օծեցին կաթողիկեների եկեղեցին. Սերժ Սարգսյանին էլ «անսասան ու երկար գահակալություն» մաղթեցին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 24,2015 17:53

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, մի խումբ ՀՀԿ-ականների, դիվանագետների, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Գյումրիի «Սրբոց նահատակաց» առաջնորդանիստ եկեղեցու օծումը:

Նշենք, որ այս եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել են 5 տարի առաջ ու ավարտվել վերջերս: Գյումրու ամենակենտրոնում՝ Հաղթանակի պողոտայում գտնվող այս եկեղեցին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի ու Արեւելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդանիստը կամ մայր եկեղեցին է:

Ինչպես տեղեկանում ենք Հայ կաթողիկե եկեղեցու տարածած մամլո հաղորդագրությունից. «Գյումրիի հայ կաթողիկե համայնքը մոտ 90 տարի գործող եկեղեցի չի ունեցել: Սուրբ պատարագի մատուցումը եւ եկեղեցական մյուս խորհրդակատարությունները տեղի են ունեցել առաջնորդարանի մատուռում: Մասամբ պահպանվել է քաղաքի հին կաթողիկե եկեղեցին՝ կառուցված 1843-1855 թթ Ալեքսանդր վարդապետ Արարամյանի ջանքերով: Այն մասնակի ավերվել է 1926 թվականի երկրաշարժի ժամանակ, ապա դարձել ապաստարան անօթեւան ընտանիքների համար, որոնց սերունդներն այդտեղ են ապրում մինչեւ օրս»:

Քանի որ այս ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը մինչ օրս չի լուծվել, հայ կաթողիկե առաջնորդարանը բարերարների օգնությամբ կառուցել է նոր եկեղեցի:

Նշենք, որ ըստ հայ կաթողիկե առաջնորդարանի տեղեկությունների, Շիրակի մարզն ունի 13 կաթողիկե համայնք, կաթողիկեների ընդհանուր թիվը Շիրակի մարզի գյուղերում մոտ 10 հազար է: Իսկ ամբողջ աշխարհում հայ կաթողիկեների թիվը 700 հազար է:

Եկեղեցին կոչվել է «Սրբոց նահատակաց»՝ ի պատիվ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների անմար հիշատակի:

Օծումը տեւեց մոտ 2-2,5 ժամ, այն օծվեց Հռոմի պապի ներկայացուցիչ, Արեւելյան կաթողիկե եկեղեցիների ժողովի նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի նախագահությամբ եւ Մեծի Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդի համանախագահությամբ:

Serj_Gyumri_12 Serj_Gyumri_10 Serj_Gyumri_9 Serj_Gyumri_8

Serj_Gyumri_7 Serj_Gyumri_6 Serj_Gyumri_5 Serj_Gyumri_4 Serj_Gyumri_3 Serj_Gyumri_2 Serj_Gyumri_1 Serj_Gyumri_13

Հայոց Վեհափառը չէր մասնակցում այս արարողությանը, սակայն նրա անունից հնչեց ելույթ: Այդ ելույթում, մասնավորապես խոսվում էր այն մասին, որ վերջին տասնամյակներին խորացել են հարաբերությունները Հայ առաքելական ու Հայ կաթողիկե եկեղեցիների միջեւ, երբեմնի փոխադարձ մեղադրանքներին այսօր փոխարինելու է գալիս սերտ համագործակցությունը:

Մեծի տան Կիլիկիո առաջնորդ Արամ 1-ի անունից հնչած ելույթում էլ խոսվեց հայ ժողովրդի միասնականության մասին, հիշատակվեցին հայոց սուրբ նահատակները, շնորհավորանքներ հնչեցին Գյումրու «Սրբոց նահատակաց» եկեղեցու օծման մասնակիցներին: Ողջույններ փոխանցվեցին Հռոմի պապին, ինչպես նաեւ «սիրո զգացումներ Հայաստանի վսեմաշուք նախագահին՝ մաղթելով անսասանություն, աջակցություն եւ երկար գահակալություն ու ծառայություն»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930