Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ Սերժ անունով թագավոր պետք չէ». Գյումրիում մեկնարկեց «Ոչ»-ի հանրահավաքը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2015 18:52

Գյումրիում սահմանադրական փոփոխությունների դեմ կազմակերպված հանրահավաքի մասնակիցների թիվը գնալով շատանում է

 

Գյումրու թատերական հրապարակում քիչ առաջ մեկնարկեց սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող «Ոչ» ճակատի հանրահավաքը: Հայ Ազգային Կոնգրեսից Գյումրի է եկել Լեւոն Զուրաբյանը, «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:  Թատերական հրապարակում  հավաքվել են բավականին շատ մարդիկ, որոնց թիվը գնալով ավելանում է,  շուրջբոլորը ոստիկաններ են, որոնք հսկողություն են իրականացնում:

gyumri voch-i mitingAravot.am-ի հետ զրույցում հանրահավաքին ներկաներն իրենց մասնակցությունը բացատրում են այն հանգամանքով, որ չեն ցանկանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության վերարատադրումը: «Մեզ Սերժ անունով թագավոր պետք չէ, միթե այդ մարդը չի հասկանում»,- ասաց հաշմադամություն ունեցող ծերերից մեկը:

Մեր մյուս զրուցակիցները բարձարցրեցին  Գյումրու երկրորդական փողոցների հարցը: Նրանք նաեւ ասացին, որ Սերժ Սարգսյանը վաղուց պիտի հասկացած լիներ, որ Գյումրիում իր նախաձեռնություններին «այո» քվեարկող չի լինի: Հանրահավաքի մասնակիցներից մեկն էլ ասաց՝  «Մի՞թե Սահմանադրությունն է խանագարում բարեկեցիկ ապրելուն»:

Տեսանյութը՝ շուտով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930