Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Համահայկական մշակութային փառատոնին մասնակցելու նպատակով Հայրենիք ժամանած  երգչախմբերի խմբավարները և անհատ կատարողները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում

Սեպտեմբեր 25,2015 20:28

Սեպտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Համահայկական մշակութային փառատոնի մասնակից երգչախմբերի խմբավարներին և անհատ կատարողներին:

Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով Կոմիտասի արվեստը  հավուր պատշաճի ներկայացնելու համար՝ նախարարն իր գոհունակությունը հայտնեց փառատոնին մասնակցելու հրավերը ընդունելու համար և նշեց. «Այս փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, և ուրախ եմ, որ 13 երկրներից ներկայացուցիչներ, այդ թվում նաև օտար կատարողներ ժամանեցին Հայաստան, առավել լավ ճանաչեցին մեծն Կոմիտասի արվեստը: Փառատոնի գերնպատակը Կոմիտասը հանրահռչակելը և այն աշխարհին ներկայացնելն է: Այն կնպաստի նաև հայկական համայնքներում ընդլայնելու Կոմիտասի երաժշտությունը ներկայացնող երիտասարդների շրջանակը»:

Կարևորելով հայապահպանությանն ուղղված համահայկական մշակութային փառատոնի իրականացումը՝ նախարարը հաջողություն, նորանոր ստեղծագործական մտահաղացումներ և ձեռքբերումներ մաղթեց փառատոնի մասնակիցներին:

Ներկաներն իրենց գոհունակությունը հայտնեցին  Հայրենիքում անցկացրած օրերի և Մեծն Կոմիտասի արվեստը ներկայացնելու՝ Սփյուռքի նախարարության ընձեռած հնարավորութան համար:

Քննարկվեցին Սփյուռքում հայկական ինքնության, հայոց լեզվի, հայ մշակույթի, մասնավորապես հայ երաժշտության պահպանման և զարգացմանն վերաբերող հարցեր:

 

ՀՀ Սփյուռքի նախարարություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930