Նյու Յորքի 53-րդ կինոփառատոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի Bridge of Spies, այսինքն՝ «Գործակալական կամուրջ» նոր ֆիլմի պրեմիերան: Variety-ի փոխանցմամբ, կինոհանդիսատեսը ֆիլմն ընդունել է հոտնկայս ծափահարություններով ու հիացական բացականչություններով: «Գործակալական կամուրջ»-ը կինովարձույթ կմտնի հոկտեմբերի վերջից:
Սփիլբերգի թրիլերը պատմում է խորհրդային հետախույզ Ռուդոլֆ Աբելի մասին (իսկական անունը՝ Վիլյամ Ֆիշեր), որը 1948-ին աշխատել է ԱՄՆ-ում: Ֆիլմում պատմվում է, թե ինչպես են ժամանակին ֆիշերին փոխանակել ամերիկյան «U-2» ինքնաթիռի օդաչու Գերի Փաուերսի հետ, որի ինքնաթիռը խոցվել էր 1960թ. մայիսի 1-ին՝ Սվերդլովսկի մատույցներում: Ամերիկացի օդաչուին ԽՍՀՄ-ում դատապարտել էին 10 տարվա ազատազրկման, այնուհետեւ փոխանակել Ֆիշերի հետ բեռլինյան մի կամուրջի վրա, որը հայտնի է գործակալական կամուրջ անունով:
Ֆիլմում Ֆիշերին մարմնավորել է բրիտանացի դերասան Մարկ Ռեյլենսը, ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցչի դերը խաղում է Սկոտ Շեպարդը, իսկ Գերի Փաուերսի դերակատարն է Օսթին Սթոունուոլը:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
09.10..2015


















































