Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրախտը» վաճառվեց $5,4 մլն-ով

Հոկտեմբեր 10,2015 12:15

Alibaba Group ընկերության հիմնադիր  Ջեք Մայի Paradise, այսինքն՝ «Դրախտ» վերնագրով նկարը  հոնկոնգյան Sotheby’s -ում վաճառվել է $5,4 մլն-ով: Յուղաներկ աշխատանքում պատկերված է երկրագունդը: Նկարի մեկնարկային գինը 322 հազար դոլար է եղել: Վաճառքի ողջ հասույթը կուղղվի  The Paradise International Foundation բարեգործական կազմակերպությանը, որը էկոլոգիայի հարցերով է զբաղվում: Ջեք Ման «Դրախտը» նկարել է  անցյալ տարի՝ չինացի հայտնի նկարիչ Ցեն  Ֆանչժիի հետ: Ման ԶԼՄ-ներին խոստովանել է, որ դա իր առաջին նկարն էր, ու իր համար մեծ պատիվ էր համագործակցել Ֆանչժիի հետ:

Ջեք Ման համարվում է Չինաստանի երկրորդ մեծահարուստը, նրա կարողությունը կազմում է $27 մլրդ: Ինչ վերաբերում է Ցեն  Ֆանչժիին, նա Չինաստանի ամենահայտնի նկարիչներից է, ավելին՝ համարվում է ասիացի ամենաթանկ  նկարիչը: Նրա վերջին աշխատանքներից մեկը նույն Sotheby’s -ում վաճառվել է $23,3:

«Առավոտ» օրաթերթ
09.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031