Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի փաստ գոյություն չունի և չի կարող լինել». Ն. Կճոյանը համաձայն է ներկայանալ դատարան. «Ժողովուրդ» 

Հոկտեմբեր 10,2015 11:00

ՕՖշորային հայտնի աղմկալի գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Տեւական ժամանակ է, ինչ գործով տուժող Փայլակ Հայրապետյանը  բարձրաձայնում է, որ միջնորդություն է ներկայացրել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը եւ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ներկայանան դատարան…

Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը տուժող կողմի միջնորդության մասին զրուցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ:

 -Սրբազա՛ն հայր, գործարար Փայլակ Հայրապետյանը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի Դուք ներկայանաք դատարան եւ հարցաքննվեք դատավորի կողմից: Եթե դատարանի կողմից ստանաք  միջնորդությունը, ապա պատրաստվո՞ւմ եք ներկայանալ:

-Իհարկե, եթե ստանամ, ապա կներկայանամ:

-Ցանկանում եք ապացուցել, որ Դուք կապ չունե՞ք՝ չնայած տուժող կողմի վստահեցումներին եւ հիմնավորումներին:

-Կարծում եմ՝ ապացուցելու բան չկա, ամեն ինչ պարզից էլ պարզ է:

-Ի՞նչն է պարզ, տուժող կողմը վստահեցնում է եւ պահանջում է Ձեր ներկայությունը, սա կարող է իրավիճակ փոխել, Դուք պատրա՞ստ եք:

-Ոչ մի փաստ գոյություն չունի եւ չի կարող լինել: Չեմ ցանկանում խոսել այս թեմայով, ինձ չվերաբերող թեմա  Է: Չեղած բանի համար չեմ ցանկանում խոսել: Ինչպես նկատում եք՝ սրբազան հայրը մտադիր չէ խուսափել դատարանից: Իսկ կներկայանա՞, արդյոք, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դատարան: Դատելով այն փաստից, որ նա գտնվում է ԱՄՆ-ում, ամենայն հավանականությամբ, նույնիսկ եթե ստանա դատարանի պահանջը, չի ներկայանա, ուստի տուժող կողմի հարցերին, ըստ էության, կպատասխանեն նախկին վարչապետի հայաստանյան ներկայացուցիչները:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031