Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հայ զինվորին ասում է՝ եթե հանկարծ գերեվարվես, մոլորվես, հայրենիքը քեզ տեր չի կանգնելու, քանի որ… չունի Ադրբեջանի հետ փոխանակելու գերի. «168 ժամ»

Հոկտեմբեր 08,2026 11:06 Share
Աջակցեք aravot.am-ին

Երկրի ղեկավարի կողմից սեփական քաղաքացուն ծանր վիրավորում հասցրած ադրբեջանցի զինվորի մասին նման հայտարարությունը պետության չգոյության մասին ուղիղ խոստովանություն է: Հասկանալի է՝ դրանով նա հող է նախապատրաստում առաջիկայում ադրբեջանցի զինվորին վերադարձնելու համար:

Բայց այդպիսով Նիկոլ Փաշինյանն անհեթեթ բացատրությամբ արձանագրում է, որ Հայաստանը՝ որպես պետություն, խորքային իմաստով գոյություն չունի, չկա, քանի որ իր տրամադրության տակ չունի գերիներ՝ ապագայում հնարավոր հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար: Այսինքն՝ նա սահմանին կանգնած հայ զինվորի համար հայրենիքը, պետությունը հավասարեցնում է ադրբեջանցի գերի ունենալ-չունենալուն:

Ցանկացած քիչ թե շատ նորմալ երկրի զինվորական գիտի, համոզված է, որ պետությունը կանգնած է իր թիկունքին ու իր գերեվարվելու դեպքում ամեն ինչ անելու է՝ իրեն հայրենիք վերադարձնելու համար: Հիմա Նիկոլ Փաշինյանը հայ զինվորին ասում է՝ եթե հանկարծ գերեվարվես, մոլորվես, հայրենիքը քեզ տեր չի կանգնելու, քանի որ… չունի Ադրբեջանի հետ փոխանակելու գերի:

Այս հայտարարությունը հնչել է այն նույն պետության ղեկավարի կողմից, ում գլխավորած կուսակցության պատգամավորներից մեկն էլ ասել է՝ եթե Ադրբեջանից կրակոց հնչի, մենք չենք պատասխանելու, քանի որ ադպիսով կվտանգենք խաղաղությունը: Այն նույն խաղաղությունը, որը, ըստ նույն Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարության, ինքը փայփայում ու խնամում է Հայաստանի ինքնիշխան տարածքներն ադրբեջանական անվանումներով կոչելու միջոցով, ինչպես վարվում է Տիգրանաշենի դեպքում՝ «Քյարքի» ասելով:

Սրանք ընդամենը մեկ-երկու օրինակներ են պաշտոնապես հնչող այն հայտարարությունների, որոնք, մեղմ ասած, հակասության մեջ են մտնում տարրական բանականության հետ: Նմանատիպ հայտարարություններ՝ բոլոր ոլորտներին ու ամենատարբեր թեմաներին վերաբերող, հնչում են գրեթե ամեն օր:

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031