Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն խոստացել է խաղողի մթերման, վարկերի հետ կապված հարցերը բարձրացնել քառօրյայում

Հոկտեմբեր 22,2015 17:28

Այսօր ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպել են ԲՀԿ Արտաշատի տարածքային կառույցի խորհրդի անդամների հետ։

Քննարկվել են ներկուսակցական-ներկազմակերպչական խնդիրներ, ինչպես նաեւ առաջիկա սահմանադրական փոփոխությունները։ Կառույցի պատասխանատուներն ու խորհրդի անդամները ԲՀԿ ղեկավար կազմի առաջ բարձրացրել են համայնքի բնակիչներին հուզող մի շարք խնդիրներ, եւ մասնավորապես այս օրերի ամենահրատապ խնդիրը՝ խաղողի մթերման հարցը։

Քննարկվել է նաեւ բանկերի կողմից գյուղացիական վարկերի տրամադրման բարձր տոկոսն ու նշյալ վարկերը ժամանակավորապես սառեցնելու հարցը։

ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները խոստացել են խաղողի մթերման, ինչպես նաեւ վարկերի հետ կապված համալիր հարցերը բարձրացրել առաջիկա քառօրյայում՝ նախաձեռնելով նշյալ խնդրի վերաբերյալ խորհրդարանական քննարկումներ։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031