Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամին հարցաքննության են կանչել

Հոկտեմբեր 22,2015 23:05
samson kazaryan

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ազատամարտիկ Սամսոն Ղազարյանը տեղեկություններ չունի, թե ինչ հիմնավորմամբ իրավապահ մարմինները նախօրեին իր վրա հարձակվելու եւ մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առնչությամբ քրեական գործ չեն հարուցել:

Հիշեցնենք, որ ոստիկանությունից հայտնել էին, որ ծեծի դեպքով քրեական գործ չի հարուցվել:

Նա ասաց, որ նախօրեին իրեն ծեծի ենթարկելու դեպքով բերման ենթարկված երիտասարդին դեռ չի տեսել, բայց կասկածներ չունի, որ իրավապահ մարմինները սխալված լինեն. «Առերեսում չի եղել, այդ տղային չեմ տեսել, բայց իմ ունեցած տեղեկություններով հենց ինձ հարվածողն է: Այս գործը Երեւան քաղաքի վարչությունից նոր է տեղափոխվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Ինձ տեղյակ են պահել, որ առաջիկա երկու օրերին ինձ կհրավիրեն Արաբկիրի բաժին»:

Սամսոն Ղազարյանը վստահեցնում է, որ իր նկատմամբ բռնություն կատարելու փորձ արած երիտասարդին չի ճանաչում, նա պատահաբար մոտեցել է իրեն ինչ-որ հարցադրումներ արել, որոնցից ինքը գլուխ չի հանել ու զայրացել է: Իսկ երիտասարդը սկսել է բռնություն կիրառել:

Հիշեցնենք, որ նախօրեին Արաբկիրի ոստիկանություն է բերման ենթարկվել «Սյուն Էներգո Շին» վարչության 34-ամյա աշխատակիցը, ով ծեծի էր ենթարկել «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031